Литературная страница

Երկրաշարժից տուժված աղետյալներին

Օ,՜սորբ դու Մարիամ,՛սրբապատկերներ,

Եթե դուք կաք,ի հայտ եք եկել,

Ինչու ՞չեք սաստում աղետն այս դաժան ,

Որ հյուր է գալիս հային ամեն ժամ:

Այս ինչ ՞կրակ է երկնքից թափվում,

Սգից դուրս չեկած ՝ նոր սուգ ենք մտնում,

Միշտ ամպամած է երկինքը հայոց ,

Արցունքն աչքերիս սուգ է ՝լաց ու կոծ:

Արդյոք անեծք՞ է ,թե ճակատագիր

Գերեզմանատուն ՞,թե սգո երկիր:

Բնությունն էլ իր գույները փոխել,

Կանաչ գույնի տեղ սևն է մատուցել:

Լալիս էր, լալիս երկինքն օր  առաջ

Վերջին օրն էր այդ շատ անմեղ մարդկանց...

Ու ցնցվեց հայոց աշխարհը հանկարծ,

Դիակներով  լցվեց Գյումրին ավերված:

Իմ ՛Լենինական,փոքրիկ ու սիրուն,

Դարձար ավերակ դու վայրկյաններում,

Քաղաք մարդաշատ,ինչպես՞ քարացար,

Շենքերդ դարձան գետնին հավասար:

Իսկ դու՝ նազելի իմ ՛ Կիրովական,

Ուր՞ ես Սպիտակ  իմ, և դու ՛Դիլիջան:

Վերջինը լինի աղետն այս դաժան,

Միթե՞ հայն այս բախտին էր արժան...

Քանի սերունդներ անցան գնացին,

Որքան անզավակ մայրեր մնացին...

Որքան սիրող սիրտ կարոտով մնաց,

Որքանն էլ աչքը մուրազին ՝գնաց:

Սակայն աղետի այս տխուր պահին 

Մենակ չթողին աղետյալ հային:

Օգնության եկան տարբեր ազգերից,

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈւՆ ենք հայտնում բոլորին:

Հեղինակ - Ալիտա Ասատրյան     


                                                           
  

Էլբակյան Հասմիկ

Ես մանուկ եմ դեռ, թոթովախոս ․ 
Ինձ տրվել է անունը քո՝ ԱՆԻ։ 
Ես գիտեմ՝ հեռու ես մեզնից, 
Դավադիր թշնամուն՚ գերի։ 
Քեզ միայն նկարով եմ տեսել, 
Խաչքարերդ՝ հայացքով շոյել։ 
Ավերակ վանքերիդ վրա 
Երազս իր թևերն է փռել ․․․ 
Ինձ տրվել է անունդ՚ որպես բախտ, 
Որպես խիղճ, որպես հուշ, որպես վեճ; 
Անունդ ցասում է ու վրեժ, 
ՈՒ դժվար է անունովդ ապրել ․․․ 
Ես գիտեմ, կա սահման ու արգելք, 
Կան "բացեր" ու "բայցեր" անսահման ․․․ 
Բայց հոգու երազի համար, 
Չկան գետ, կիրճեր ու սահման ․․․ 
Գիշերը, երբ աշխարհն է քնած , 
Երազով սահմանը անցնում , 
Գալիս եմ ես քեզ մոտ, ԱՆԻ՛, 
Որ... քեզ շունչ, լույս ու հույս բերեմ ․․․ 
Գալիս եմ, փոքրիկ մատներով
Մաքրում եմ խաչքար ու խոյակ, 
Եվ լռին մրմնջում աղոթք, 
Քեզ համար, Մե՛ծ մայր՝ լքված ու մենակ։ 
Ես փոքր եմ ու երբ մեծանամ, 
Տա՛ Աստված դռներդ բացենք 
Գիրկդ գանք՝ Հայոց Թագուհի, 
Եռագույն ծիրանի բերենք ․․․


Файл matevosyan_samvel_sahaki.jpg

Մաթևոսյան Սամվել Սահակի

Ծննդյան տարեթիվ – 1953թ. Եղեգնաձոր, Հայաստան

Միջնակարգ կրթությունից հետո, 1973 թվականին ավարտել է Արարատի քիմիական տեխնիկումը և աշխատել է Հայաստանի Գիդրոմետ մինիստրությունում որպես տեխնիկ-գիդրոլոգ:

1974 թվականից բնակվում է Նովոսիբիրսկ քաղաքում: Քաղաքական և տեխնիկական կրթությունը ստացել է Սիբիրի մայրաքաղաքում: Սովորել է Նովոսիբիրսկի երկաթուղային ինժեներների ինստիտուտում և Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանում : Աշխատել է կոմունալ տնտեսության ղեկավար, հացաբուլկեղենի արտադրամասի տեխնոլոգ,դիրեկտոր:

Ներկա ժամանակաընթացքում Մաթևոսյանը բնակվում է ք. Նովոսիբիրսկում և շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը:

Երկար տարիներ նրա ստեղծագործությունները տպագրվել են Հայաստանի տարբեր թերթերում (մամուլում):

Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը մի քանի ստեղծագործություններ:


 

Քո երեկը անցյալ ուներ
Եվ քո վաղը մահապարտվել,
Երնեկ ոտքս քարին դիպչեր'
Իմ ծնողին հող են դրել
 
Եկա գիրկդ, ցնցոտի ցրտահար' բութ,
Ինձ պես սառը, հոգետանջ այնպես
Սառ են աչերը, հոգիները' սև, անգութ,
Տունս մթին, օտար, երկնատես:
 
Ամռան արևից անկողին մտնում,
Գարնան բուրմունքը երազ անտես,
<<Լուսեղեն>> շողերից դողում եմ, մրսում,
Չունեմ գթացող, մենակ եմ ես:
 
Դրսում անձրև, աշուն միապաղաղ,
Ծանոթ ձայներ, գորշավուն գլխարկ,
Վեր կենամ բացեմ կիսաշունչ, կաղ,
Իմ դուռն է ծեծում ընկերս միակ:
 
Երբ պիտ հանդիպեմ հոգևորին մեծանց,
Չգթաք, բավ է, չդավաճանեք,
<<Փառք>> փառքներիդ, ողորմի ձեր անցած,
Միայն ընկերոջս ճամփին փականք չդնեք:
 
1998 թ.


 

Երազ
 
Աշուն է' շրշյուն,
<<Ես կրկին ծնվել>>,
Ընկերս շոյուն
Ինձ հյուր է եկել:
 
Գորգեր գունավոր
Մինչ դուռ փռեցի,
Գրչով սգավոր
Գովաբանեցի:
 
Եվ թվաց շրշյուն…
Ուրույն: Նաիրի:
Հայրենի: Խոսուն:
Հոգով տուն բերի:
 
…Երազ, ինձ դու էլ
Լքել, դավեցիր,
Ցավս բթացել,
Լույս ամոքիր:
 
2002թ.



Վաղը և օրեր… Կրկին թարմ լավաշ,
Պարտեզի գրկում սեղան գինիով,
Մթնշաղ, գինի, արցունք հոգեմաշ
Կմիաձուլվեն' օրհնությամբ, երգով:
 
Մոլորվել անհույս ճամփեքին խելառ,
Չորս կողմ ծով-գետեր, տատասկ. հուր-ավազ,
Հայրենի իմ տուն, Սրբություն թշվառ,
Ճմվլած սրտիս դարձել եք երազ:
 
Երազ են թվում և օրերը հին,
Ցնցվում հողս ուրախ պահերից,
Մեգեր են տիրել հայոց աշխարհին
Դղրդում' հիմա անսիրտ ժպիտից:
 
Հազար դարդ ու ցավ, թույլ են թևերս,
Մահվան քրտինքն է աչք դրել վրաս,
Ախ, մեռնեմ գնամ, զուր է ապրելս
Քո աչքից հեռու, այս օրով անհաս,
<<Մահվան քրտինքը աչք դրել վրաս>>:
 
Թող ծխա տունը լավաշ-բուրմունքով,
Աղոթք հույսերով մայրիկիս անգին,
Կյանքը միշտ երկար, երկար հավատքով'
Միգուցե այսօր կգա իմ որդին:
 
2003թ. Նովոսիբիրսկ



Խաղաղ ամառային երեկո էր:
Գործարանի արհմիության կողմից կազմակերպված երկօրյա հանգստյան ճանապարհորդությունը անցկացնում էինք Օբի ներքին հատվածում: Բավականին խորացել էինք տայգայում:
Հայաստանից հյուր ունեի: Ցանկանալով մոտիկից ծանոթացնել Սիբիրին' նա էլ ինձ հետ էր:
Երեկոյան խարույկը աստղաբույլ երկնքի տակ հյուրիս վրա մեծ տպավորություն թողեց:
-Ոնց-որ Սևանի ափին լինենք…
Վերադարձին հորիզոնում երևացին արևի առաջին ճառագայթները:
-Թվում է, թե Գեղամա լեռներից է բարձրանում: Ոնց-որ Սևանի ափին լինենք,- տախտակամածին թիկնած քնաթաթախ խոսեց հյուրս:
Անսպասելիությունը մեզ բերեց անակնկալի: Ցածր, բայց հաճելի լսվեց <<Սևան>> երգը: Ընդհատվեց: Որոշեցինք ճշտել: <<Մեղավոր>> անձը այս անգամ չկարողացավ խորամանկել: Միջին տարիքի կին էր:
-Ինչպես հասկանալ այս տարօրինակությունը, երևի համարեք կատակ,- վրա տվեց ընկերս:
-Դա ձեր գործն է,- խոհեմ պատասխանելով,- մի քանի տարի առաջ, այս առաջնեկ որդուս հետ հանգստացել եմ Հայաստանում: եղել եմ Սևանում, լողացել: Երախտագիտության գնահատականը եղավ այս երգը' որը պարզապես շատ գեղեցիկ է: Ափսոս, կես բառերի նշանակւթյունը մոռացել եմ : Ցանկացա, որ դուք այդ պահին մտովի լինեք Սևանի ափին: Ձեր աչքերում նկատեցի բնության հմայքը: Նկատեցի Սևանի կարոտը ձեր աչքերում: Սիբիրի և ձեր ժողովուրդը ունեն հոգեկան կապերի միանմանություն, որը դուք ցույց տվեցիք: Մենք ինչքան հեռու ենք,այնքան էլ մոտիկ:
Ես շատ ուրախ եմ, որ չսխալվեցի: Ամենևին չեմ կասկածում: Համոզված եմ…
Մոտենում ենք:
-Բարի լույս, Նովոսիբիրսկ, բարի լույս մարդիկ…
 
1992թ.

Файл back.png