Новости

 Файл hamashxarhayin_haykakan_kongres.jpg


 

 «ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
 ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ»
 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
 Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2014թ. մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարվում են մրցույթների պայմանները հետևյալ անվանակարգերում' 

1.​ «Մայրենիի պաշտպան»,

2. «Լավագույն ամենօրյա կրթօջախ»,

3. « Լավագույն լրատվամիջոց»,

4.«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով Ցեղասպանության 100-այմա տարելիցին նվիրված շարադրությունների մրցույթը:

Բոլոր անվանակարգերում սահմանված են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի և խրախուսական մրցանակներ:

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, հավուր պատշաճի գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը: 

1. «Մայրենիի պաշտպան» մրցույթի կազմակերպման նպատակն է խրախուսել սփյուռքյան կառույցներին և անհատներին, ովքեր մեծ ներդրում ունեն մայրենիի պահպանման, տարածման, հայեցի լեզվամտածողության ձևավորման, հայեցի կրթության և դաստիարակության, Սփյուռքի գրական-գեղարվեստական կյանքի զարգացման բնագավառում:

«Մայրենիի պաշտպան» մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող համայնքային կազմակերպություններ, կրթօջախներ, մշակութային հաստատություններ, մայրենի լեզվի ուսուցիչներ, լեզվաբաններ, մշակույթի, գրական գործիչներ, գործարարներ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացված հայտադիմումները պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարություն մինչև ս. թ սեպտեմբերի 30-ը: 

Հայտադիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև

-լուսանկար,

-կրթության մասին փաստաթուղթ (պատճենը),

-համայնքի, կառույցի կամ դպրոցի բնութագիր-երաշխավորագիր,

-որպես «Մայրենիի պաշտպանի» իր գործունեության նկարագիրը:

2. «Լավագույն ամենօրյա կրթօջախ» մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող հայկական ամենօրյա կրթօ​ջախ​նե​րը' հանրակրթական դպրոցներամենօրյա, վարժարաններ, քոլեջներ, որոնք բավա​րա​րում են հետևյալ չափանիշներին'

​ գրանցված են որպես կրթօջախ և գործում են որպես կրթական հաստատութ​յուն տեղի կրթական համակարգում, հայկական կազմակերպությանը կամ եկեղեցական կառույցին կից,

​ ուսումնական ծրագրում ներառված են և կրթօջախում դասավանդվում են առնվազն հետևյալ հայագիտական առարկաները' հայոց լեզու (արևմտահայերեն և/կամ արևելահայերեն), գրականություն, հայոց պատմություն, և/կամ հայ եկեղեցու և մշակույթի պատմություն, հայրենագիտական այլ առարկաներ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացված հայտադիմումները պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարություն մինչև ս. թ. սեպտեմբերի 30-ը: 

3. «Լավագույն լրատվամիջոց» մրցույթին կարող են մասնակցել վերջին երեք տարվա ընթացքում (2011-2013թթ.) և մինչև օրս Սփյուռքում գործող լրատվամիջոցները, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահում հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության, Սփյուռքում հայկական մշակույթի և կրթության, ինչպես նաև ազգային այլ հարցեր' հրապարակելով նշված թեմաներով հոդվածներ, հարցազրույցներ, ակնարկներ կամ սփռելով հաղորդումներ, հաղորդաշարեր և այլ նյութեր: Մրցույթին ներկայացվում են 2013 թվականին հրապարակված նյութերը:

Մրցույթը կանցկացվի հետևյալ անվանակարգերում'

​ տպագիր լրատվամիջոց (թերթ, հանդես)

​ հեռուստաալիք/հեռուստաժամ

​ ռադիոալիք/ռադիոժամ

​ համացանցային լրատվամիջոց

​ բլոգ

Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված են գլխավոր և խրախուսական մրցանակներ:

1.​ Մասնակցության հայտ,

2.​ 2013թ. գործունեության ամփոփագիր:

Յուրաքանչյուր լրատվամիջոց մրցույթին կարող է մասնակցել միայն մեկ անվանակարգում:

Նախորդ' 2013թ. մրցույթի գլխավոր մրցանակակիրները հրավիրված են մասնակցելու մրցութային հանձնաժողովի աշխատանքներին և մրցույթին չեն մասնակցում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացված հայտադիմումները պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարություն մինչև ս. թ. սեպտեմբերի 30-ը: 

4.«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հիշենք անցյալն' ապագան կառուցելու համար» թեմայով Հայաստանի, Արցախի և սփյուռքի կրթօջախների բարձր դասարանների աշակերտների և ուսանողների համար անցկացվող լավագույն գրական ստեղծագործության միջազգային 10-րդ մրցույթ:

Մրցույթի հիմնական նպատակն է Հայաստանի, Արցախի և սփյուռքի աշակերտներին և ուսանողներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի պատմական անցյալին և սերմանել հավատ նրա ապագայի նկատմամբ:

Մրցույթն անցկացվում է Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Մրցույթի կանոնակարգը կհրապարակվի լրացուցիչ 2014 թ. օգոստոսին:

Վերը թվարկած մրցույթներին մասնակցության հայտերի ընդունումը կսկսվի մրցանակաբաշխության հայտարարման օրվանից և կշարունակվի մինչև յուրաքանչյուր անվանակարգի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը։ Փոստով առաքված հայտերն ընդունելիս որպես հիմք կընդունվի առաքման օրվա վերաբերյալ փոստային նշումը։

Հայտերի նախնական գնահատումից հետո մրցութային հանձնաժողովը կարող է դիմել հայտատուին' վերջինիս գործունեությունը լուսաբանող լրացուցիչ տպագիր նյութեր, գրքեր, հրատարակություններ, բրոշյուրներ, տեսաերիզներ, լուսանկարներ և այլ լրացուցիչ նյութեր տրամադրելու խնդրանքով: 

Մրցույթների արդյունքները կամփոփվեն ս.թ. տարեվերջին:

Յուրաքանչյուր անվանակարգի համար գործում են մասնագիտական մրցութային հանձնաժողովներ:

Բոլոր անվանակարգերում մրցանակակիրներից կպահանջվեն նաև բանկային տվյալներ (անվանում, հասցե, SWIFT, հաշվեհամար), ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն: 

Մրցույթներին մասնակցել ցանկացողները մասնակցության հայտերը լրացնում և ներկայացնում են հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1 կամ էլ. հասցեներով՝ 

allarmenian@mindiaspora.aminfo@mindiaspora.ampress@mindiaspora.am

gitakrtakan.diaspora@yandex.rugitakrtakan-diaspora@mail.rumshakuyt.diaspora@mail.ru

mindiaspora@yahoo.comcontact@mindiaspora.am,

գրական ստեղծագործությունների մրցույթի համար նաև՝ arm_wac@armcongress.am: 

Մրցանակաբաշխության իրականացման պատասխանատու՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ՝ Սիրվարդ Համբարյան (Հեռ.՝ +37410 58 56 01 (117)): 

«Լավագույն լրատվամիջոց» մրցույթի դիմորդներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ դիմելով ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության (+37410 58-56-01 (109) Նալբանդյան Նվեր) կամ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն (+37410 58-56-01 (108) Բաղդասարյան Էվելինա):

«Հայապահպանության գործում նշանակելի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2014թ. տեղեկատվական փաթեթը հետագայում' մրցութային հանձնաժողովների աշխատանքների, մրցույթների արդյունքների մասին տեղեկատվությունը կտեղադրվեն ՀՀ սփյուռքի նախարարության կայքէջում' www.mindiaspora.amինչպես նաև՝ նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի պաշտոնական կայքում՝ www.hayernaysor.am:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


 

Файл ari-tun_2013.jpg

 


 

 

 

Հայոցցեղասպանության 98-րդտարելիցիննվիրվածմիջոցառում 

ՌուսաստանիԴաշնությանՎլադիմիրքաղաքում 

 

ՎԼԱԴԻՄԻՐ, 24 ԱՊՐԻԼԻ: Բազմաթիվ հյուրերով լեցուն էր Վլադիմիր քաղաքի կիսակառույց Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը, ուր Հայ ազգային միությունը մշակութային համայնքի հետ համատեղ ապրիլի 24-ին կազմակերպել էր Հայերի ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Այն Վլադիմիրի պատմության մեջ առաջին անգամն էր:

Միջոցառման սկզբում տեղի ունեցավ Հայոց մեծ եղեռնին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Խաչքարի հովանավորությունը իրագործել է Հայ Ազգային համայնքի ղեկավարի օգնական Ստեփան Սարգսյանը, խաչքարը փորագրել է հայասեր և հայատենչ վարպետ' Հակոբ Մուրադյանը:  

Վլադիմիր քաղաքի  Հայ Ազգային Միության նախագահ' Սերգեյ Յաժանը իր ելույթում նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է: Նա ընդգծեց նաեւ համայն հայության այդ օրվա միասնականության և հատկապես երիտասարդության կարեւորության մասին:

Ելույթ ունեցան Վլադիմիրսկի մարզի եկեղեցական խորհրդի նախագահ՝ Ռազմիկ Բլիկյանը, Կավրով քաղաքի մասնաճյուղի նախագահ՝ Պավլիկ Իվանյանը,  Վլադիմիր քաղաքի Հուշարձանների կոմիտեի անդամ՝  Մոլկոնովա Օլգա Իվանովնան և այլոք:

Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կայացավ մոմավառություն եւ ծաղկեդրման արարողություն, որին հաջորդեց լռության րոպե' լուռ աղոթք, որի ընթացքում մասնակիցների ձեռքում վառվում էին 98 մոմեր:

Ներկաներին ցուցադրվեց Վլադիմիրի Հայկական Երիտասարդական Միության կողմից պատրաստված պաստառներ և  վավերագրական ստենդ' նվիրված Հայոց ցեղասպանությանը, Հայաստանի անցյալին, ապագային և ներկային:

Միջոցառմանը Հայերի ցեղասպանության, նրա միջազգային ճանաչման եւ խնդրի այժմեականության մասին ելույթով հանդես եկան ՎՀԵՄ անդամներ Գոռ Մանուկյանը և Մարինա Օսիպյանը:

Փակման խոսքով հանդես եկավ «Հայ-Լուս-Տան» ղեկավար Գայանե Գևորգյանը, ով իր ելույթում  հանգամանալից անդրադարձավ Ցեղասպանոթյան դրդապատճառներին, ականատեսների հուշագրերին ու հիշողություններին, ինչպես նաեւ' արդի շրջանում այդ ոճիրի դատապարտմանն ուղղված համազգային քայլերին:

Հայ Ազգային Միության հովանու ներքո գործող «Հայ-Լուս-Տան» սաները ուսուցիչների և ծնողների հետ համատեղ կարդացին տողեր «Անլռելի զանգակատուն» պոեմից: Այնուհետև ելույթ ունեցավ «Հայ-Լուս-Տան» Էրզրում երգչախումը, եղեռնին նվիրված «Գարուն ա, ձուն ա արել» (բառերի և երաժշտության հեղ. Գ. Գևորգյան) երգով:

Միջոցառման ավարտին իր հնչեղ և ապագայի հավատքով լեցուն իր ձայնով «Հայ ենք մենք» երգը կատարեց փոքրիկ Լինան:

«Հայ-Լուս-Տան» Մշակութային սրահում, ուր հնչում էր Լուսինե Զաքարյանի հոգեթով ձայնը' տեղի ունեցավ երկխոսություն, որին ներկա էին հայ և ռուս մշակութային գործիչներ, մտավորականներ և երիտասարդներ:

Օրվա կարգախոսն էր «Բոլոր այն մոմերը, որոնք այսօր վառվեցին' 2015թ. թող վառվեն Արևմտյան Հայաստանում, որպես լույսի, հույսի և ազատագրման խորհրդանշան»:

 

ՀայԱզգայինՄիության 

Լրատվականբաժին 

 

Файл xachqar_vladimir_qaxaqum_1.jpg Файл xachqar_vladimir_qaxaqum_3.jpg
Файл xachqar_vladimir_qaxaqum_4.jpg Файл xachqar_vladimir_qaxaqum_5.jpg

 

Файл xachqar_vladimir_qaxaqum_2.jpg


 

 

Համահայկական հայագիտական 6-րդ օլիմպիադա 

 Հարգելի գործընկերներ,   2013 թվականի օգոստոսի 9-15-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հայաստանում կազմակերպում է Հայագիտական 6-րդ համահայկական օլիմպիադա, որի շրջանակներում անցկացվող Հայոց եկեղեցու պատմության մրցույթ:

 Միջոցառման նպատակն է' խթանել և խրախուսել հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայ մշակույթի իմացությունը, առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ պատանիներին դրսևորել իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները, նպաստել առավել շնորհալի պատանիների հայտնաբերմանը, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:              Օլիմպիադային և Հայոց եկեղեցու պատմության մրցույթին կարող են մասնակցել 14-18 տարեկան անհրաժեշտ իմացություն ունեցող դպրոցականներ:             Մասնակիցները կարող են լինել Հայաստանի և ԼՂՀ-ի տարածքում գործող կրթական հաստատությունների, Սփյուռքի հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում' միօրյա) սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ: Բոլոր մանրամասները կցվում են:   Սփյուռքի հետ կապերի բաժին   0010,Yerevan, Main Avenue, Governmental House 3,
tel: +374 10 58-13-91
fax: +374 10 52-52-07
web: www.edu.am, www.armedu.am

 


 

МИНИСТЕРСТВО ДИАСПОРЫ РА

ВСЕАРМЯНСКИЙ  МОЛОДЕЖНЫЙ ФОРУМ

<<АРМЯНСКИЙ ЯЗЫК В СЕРДЦЕ МОЕМ >>

 Цель

Армянская молодежь должна учить и владеть  тем, что является основой нашей идентичности - родным языком. Целью форума является придание молодежи мощного импульса с целью изучения и распространения армянского языка, уважительного к нему отношения. Язык поможет молодежи Армении, Арцаха и Диаспоры в деле сближения и установления связей.

Забывая родной язык, в предверии 100-летия годовщины Геноцида армян мы стоим перед <<новым Сардарапатом>>. Армянская молодежь обязана противостоять этому вызову, победить и в этой войне - до 2015г. изучение армянского языка должно стать ее святой обязанностью.

С помощью тематических обсуждений на форуме будут подниматься вопросы общенационального значения и предлагаться новые пути решения в деле признания, осуждения и ликвидации последствий Геноцида армян, мирного урегулирования Арцахской проблемы, в деле сохранения языка и культуры - при этом подчеркивая особую роль  армянской молодежи.

Место проведения форума:  Ереван,  зал заседаний  правительства  РА

Дата:    22- 24  апреля 2013г.

Возраст участников: Члены молодежных, студенческих организаций /от  16 до 30 лет/  из Армении, Арцаха и  Диаспоры. 

Условия участия: Участники сами оплачивают дорогу и проживание, а транспорт, питание  и  другие организационные расходы  за счет Министерства Диаспоры РА.

 


 

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   &   ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

                          Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 «ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

 Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-երի գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի բազայի վրա 2013թ. կազմակերպում է «Սփյուռք» ամառային դպրոց:

«Սփյուռք» դպրոցում գործելու են  դասընթացներ հինգ ուղղություններով.

1. Հայոց լեզվի արագացված դասընթաց,

2. Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներ,

3. Կրթօջախների տնօրենների, կազմակերպիչների և ուսուցիչների, վերապատրաստում,

4. Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց,

5. Սփյուռքի լրագրողների դասընթաց:

1. Հայոց լեզվի արագացված ուսուցում - 8 հուլիսի - 2 օգոստոսի, 2013թ. (4 շաբաթ) 

 Հայոց լեզվի ուսուցումն իրականացվելու է'

Լեզվական իմացության երեք մակարդակով (լեզվին չտիրապետողների, ցածր և միջին իմացությամբ) խմբերում' արևելահայերեն ու արևմտահայերեն:

Դասընթացներում կդասավանդեն hանրապետության և սփյուռքի հայտնի լեզվաբան-մանկավարժներ: Մայրենիի ուսուցման ընթացքում կզուգակցվեն տեսական-գործնական պարապմունքներ, սովորողները հնարավորություն կունենան տարբեր միջավայրերում  մայրենի լեզվով հաղորդակցվելու, լեզվի ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցներից օգտվելու: Երեքշաբաթյա դասընթացներին կարող են մասնակցել սփյուռքահայեր' առանց տարիքային սահմանափակման: 

 

2. Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ -                                         15 հուլիսի - 2 օգոստոսի, 2013 թ. (3 շաբաթ)

Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը կարող են մասնակցել Սփյուռքի ազգային վարժարանների, ամենօրյա և մեկօրյա դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, կրթական գործի կազմակերպիչներ: Ծրագրի ընթացքում նախապատվություն է տրվելու գործնական պարապմունքներին, ուսումնական, արտադասարանական և դաստիարակչական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ փորձի փոխանակմանը, հայաստանյան կրթօջախների մասնագետների և մանկավարժների հետ համատեղ ծրագրերի մշակմանը: Ծրագիրը կիրականացվի Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսների, հանրապետության փորձառու մանկավարժների մասնակցությամբ: Կքննարկվեն Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման շրջանակներում, համայնքներում հայապահպանական ծրագրերի իրականացման գործում  սփյուռքի կրթօջախների դերակատարության բարձրացման հարցեր:

 3.    Ազգային երգի ու պարի դասընթացներ – 24 հուլիսի – 2 օգոստոսի,2013 թ.                (10 օր): 

   Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացների նպատակը սփյուռքի երգչախմբերի խմբավարներին, երաժշտության ուսուցիչներին, պարուսույցներին ծանոթացնելն է հայկական երգերի ու պարերի յուրահատկությանը, գաղափարական ուղղվածությանը, պատմական նշանակությանը, մշակման եղանակներին, կառուցվածքային դասակարգմանը և ավանդաբար ժառանգված ժողովրդական պարանմուշներին, երգ-երաժշտությանը: Դասընթացները կվարեն հանրապետության ճանաչված երաժշտագետներ, պարուսույցներ:

 4.    Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց –                                                   22 հուլիսի – 2 օգոստոսի, 2013 թ.(2 շաբաթ) 

Երիտասարդ առաջնորդների դպրոցին կարող են մասնակցել սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների 20-30 տարեկան ղեկավարներ և հայկական կառույցների երիտասարդ ներկայացուցիչներ:

Դպրոցի նպատակն է'

- սփյուռքի հայ երիտասարդ առաջնորդների համար ստեղծել փոխադարձ ճանաչողության դաշտ, կապել հայրենիքին, ծանոթացնել նախարարության համակարգին, ներքին և արտաքին քաղաքականության առանձնահատկություններին, կազմակերպել հանդիպումներ պետական իշխանության համակարգի ներկայացուցիչների, ԶԼՄ-ների հետ, մշակել հետագա համագործակցության ձևեր և միջոցներ:

- քննարկել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարներն ու ձևերը' հայապահպանության, հայ համայնքներում ազգային ինքնության պահպանման ու զարգացման, ձուլման դեմ պայքարի հարցերը:

- համատեղ քննարկումների, երկխոսության արդյունքում առաջարկել հայկական համայնքներում արդյունավետ կառավարման կառուցակարգերի ներդրման, երիտասարդների ակտիվ ներգրավման ձևեր և միջոցներ, ստեղծել նրանց ակտիվացման, հայրենիքի հետ սերտ կապերի հաստատման համար ամուր հիմքեր:

 5.    Սփյուռքիլրագրողներիդասընթաց - 22հուլիսի – 2 օգոստոսի, 2013թ                     (2 շաբաթ) 

Սփյուռքի լրագրողների դպրոցում կվերապատրաստվեն Սփյուռքի ինչպես հայկական ԶԼՄ-ում աշխատող, այնպես էլ համայնքների կողմից երաշխավորված լրագրողներ, ովքեր պատրաստվում են աշխատել տվյալ համայնքի ԶԼՄ-ում: Ծրագիրը կիրականացվի «Հայ-թուրքական հարաբերություններն արդի փուլում», «Հայ-ադրբեջանական հարաբերություններ» և «Ցեղասպանագիտություն» թեմատիկ խմբերում: Դասընթացներին սփյուռքի լրագրողները հնարավորություն կունենան տեսական և գործնական գիտելիքներ ստանալ Հայաստանի  և Սփյուռքի ճանաչված և բազմափորձ լրագրողներից, պետական-հասարակական գործիչներից,  ծանոթանալ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրներին, ներկա լինել համահայկական նշանակության խնդիրներին նվիրված դասախոսությունների:

Դասընթացների մասնակիցների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի գործիչների հետ:

Դասընթացներն անցկացվելու են հայերենով:

Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները:

Խմբերի դասընթացների կազմակերպման,  մասնակիցների համար մշակութային միջոցառումների, շրջայցերի, մասամբ' նաև սննդի ծախսերը հոգում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Կարիք ունեցողները կապահովվեն գիշերակացով' ՀՀ սփյուռքի նախարարության հաշվին: Ցանկացողներին խնդրում ենք մինչև 2013թ. մայիսի 15-ը ներկայացնել համապատասխան հայտեր (հայտաձևերը կցված են) ՀՀ սփյուռքի նախարարություն հետևյալ հասցեով' ք. Երևան, Վազգեն Սարգսյան, 26/1:

E-mail:allarmenian@yahoo.com, gitakrtakan.diaspora@yandex.com,      

gitakrtakan-diaspora@mail.ru կամ զանգահարել +37410 585601 /117/:

«Սփյուռք» ամառային դպրոցի մասին տեղեկատվությունը, դասընթացների մասնակցության հայտերը զետեղված են նաև ՀՀ սփյուռքի նախարարության կայքէջում' www.mindiaspora.am և «Հայերն այսօր»' www.hayernaysor.am էլեկտրոնային թերթում:

 ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


 

 1865թ. այս օրը ծնվեց զորավար, Ազգային հերոս Անդրանիկ Օզանյանը

 2013-02-25 | Ավելին | Պատմության այս օրը |

 

1865թ. այս օրը Շապին Գարահիսարում (Արևմտյան Հայաստան) ծնվեց ֆիդայապետ (հայդուկապետ), զորահրամանատար, հայ ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկը՝ Ազգային հերոս Անդրանիկ Թորոսի Օզանյանը (Զորավար Անդրանիկ, Անդրանիկ փաշա):

Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից փախուստի է դիմում ու տեղափոխվում Կ.Պոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո' ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։

Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Աղբյուր Սերոբի պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքարող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։

1902-1904թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր է մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905թ. Անդրանիկն անցնում է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում է օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։

1914թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվում է ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։

1915-1916թթ. Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության և հայկական գնդի հաջողությունների համար Անդրանիկը պարգևատրվում է Գեորգիևյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիևյան 4-րդ և 3-րդ աստիճանի խաչերով, Սբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի և Սբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով։

Բախվելով Անտանտի դաշնակիցների, Հայաստանի հանրապետության որոշ ղեկավարների և բոլշևիկների դավաճանությանը' զորավարը հեռանում է արտասահման։

Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։

Մահացել է 1927թ. օգոստոսի 31-ին ԱՄՆ-ի Չիքո քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում սրտի կաթվածից:

Զորավարը թաղվել է Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928թ. հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) տեղափոխվեց հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։

Источник http://1in.am/arm/more_historicaldates_163034.html.


20.02.2013г.

МИНИСТЕРСТВО  ДИАСПОРЫ РА

КООРДИНАЦИОННЫЙ СОВЕТ ПРОГРАММЫ “АРИ ТУН”

 УСЛОВИЯ

участия молодых представителей диаспоры в программе “Ари тун”

 1.    Участник:

 должен быть в возрасте от 13 до 20 лет;

  • ранее не участвовал в программе;
  • обеспечивает свои транспортные расходы в Армению и обратно;
  • должен предоставить оригинал заполненной анкеты-заявки, одну фотографию (прикрепленную на указанном месте), а также копию паспорта;
  • по прибытию в Армению должен предоставить медицинцкую справку об общем состоянии здоровья (заверенную  подписью и печатью).

 2.     Порядок предоставления анкеты-заявки и прилагаемых к ней документов

 Необходимо скачать форму анкеты-заявки с сайта www.aritun.am, заполнить, и подписать.

Полный пакет документов необходимо отправить по адресу общинной организации (церковной, учебной, культурной, спортивной, информационной, общественной и пр.) данного региона, или непосредственно в министерство диаспоры РА - по почте, по факсу или по электронной почте (в отсканированном виде по эл. почте aritun.mindiaspora@gmail.com).

Крайний срок подачи полного пакета документов не менее, чем за месяц до начала указанного вами этапа программы.  

 


 

18.02.2013     ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

                          ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

                          Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 «ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

 Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-երի գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի բազայի վրա 2013թ. կազմակերպում է «Սփյուռք» ամառային դպրոց:

«Սփյուռք» դպրոցում գործելու են  դասընթացներ հինգ ուղղություններով.

 1. Հայոց լեզվի արագացված ուսուցում - 8 հուլիսի - 2 օգոստոսի, 2013թ. (4 շաբաթ) 

 

2.     Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ - 15 հուլիսի - 2 օգոստոսի, 2013 թ. (3 շաբաթ)

 3.     Ազգային երգի ու պարի դասընթացներ – 24 հուլիսի – 2 օգոստոսի,2013 թ.                (10 օր): 

                       

4.     Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց –   22 հուլիսի – 2 օգոստոսի, 2013 թ.(2 շաբաթ) 

 5.     Սփյուռքիլրագրողներիդասընթաց - 22հուլիսի – 2 օգոստոսի, 201                     (2 շաբաթ) 

Խմբերի դասընթացների կազմակերպման,  մասնակիցների համար մշակութային միջոցառումների, շրջայցերի, մասամբ' նաև սննդի ծախսերը հոգում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Կարիք ունեցողները կապահովվեն գիշերակացով' ՀՀ սփյուռքի նախարարության հաշվին: Ցանկացողներին խնդրում ենք մինչև 2013թ. մայիսի 15-ը ներկայացնել համապատասխան հայտեր (հայտաձևերը կցված են) ՀՀ սփյուռքի նախարարություն հետևյալ հասցեով' ք. Երևան, Վազգեն Սարգսյան, 26/1:

E-mail:allarmenian@yahoo.com, gitakrtakan.diaspora@yandex.com,      

gitakrtakan-diaspora@mail.ru կամ զանգահարել +37410 585601 /117/:

 «Սփյուռք» ամառային դպրոցի մասին տեղեկատվությունը, դասընթացների մասնակցության հայտերը զետեղված են նաև ՀՀ սփյուռքի նախարարության կայքէջում' www.mindiaspora.am և «Հայերն այսօր»' www.hayernaysor.am էլեկտրոնային թերթում:

 


 

14.02.2013г.

МИНИСТЕРСТВО ДИАСПОРЫ РА

ВСЕАРМЯНСКИЙ  МОЛОДЕЖНЫЙ ФОРУМ

<<АРМЯНСКИЙ ЯЗЫК В СЕРДЦЕ МОЕМ >>

 Цель

Армянская молодежь должна учить и владеть  тем, что является основой нашей идентичности - родным языком. Целью форума является придание молодежи мощного импульса с целью изучения и распространения армянского языка, уважительного к нему отношения. Язык поможет молодежи Армении, Арцаха и Диаспоры в деле сближения и установления связей.

Забывая родной язык, в предверии 100-летия годовщины Геноцида армян мы стоим перед <<новым Сардарапатом>>. Армянская молодежь обязана противостоять этому вызову, победить и в этой войне - до 2015г. изучение армянского языка должно стать ее святой обязанностью.

С помощью тематических обсуждений на форуме будут подниматься вопросы общенационального значения и предлагаться новые пути решения в деле признания, осуждения и ликвидации последствий Геноцида армян, мирного урегулирования Арцахской проблемы, в деле сохранения языка и культуры - при этом подчеркивая особую роль  армянской молодежи.

Место проведения форума:  Ереван,  зал заседаний  правительства  РА

Дата:    22- 24  апреля 2013г.

Возраст участников: Члены молодежных, студенческих организаций /от  16 до 30 лет/  из Армении, Арцаха и  Диаспоры.

 Условия участия: Участники сами оплачивают дорогу и проживание, а транспорт, питание  и  другие организационные расходы  за счет Министерства Диаспоры РА.

РЕГИСТРАЦИОННЫЙ ЛИСТ

Дорогие  соотечественники !

Для участия  просим   заполнить  регистрационный лист и   отпpавить в министерство диаспоры РА  не позже  20-ого марта,  по эл. адресам  panarmenianyouthparliament@gmail.commshakuyt.diaspora@mail.rucis@mindiaspora.am.

Выбранным участникам повестка форума будет отправлена до 1-ого апреля.

Для  получения дополнительной информации звоните  по тел. +37410585601-117.

1. 

Имя, фамилия 

 

2. 

Страна, адрес 

 

3. 

Телефон /мобильный/ 

 

4. 

Эл. почта  

 

5. 

Наименование  организации/или общины/ 

 

6. 

 В каких тематических группах  желаете участвовать/ укажите внизу/

       Основные задачи языка и культуры 

       Основные задачи  молодежи

       В предверии  100- летия  Геноцида армян   

      Роль  высоких технологий  и основные задачи  пропаганды

      При желании  можете предоставить  плакат вашей организации (формат  от  A4  до A0=4xA4)

 

    P.S    При желании  выступить с докладом - просьба заранее отправить название темы.   

 

 Ваши предложения  ----------------------------------------------------------- 

----------------------------------------------------------------------------------- 

 


 

24 апреля 2011г.

Файл 0_70097_cf7bdcd2_m.jpg Дата 24 апреля 1915 года занимает особое место не только в истории геноцида армян, но и в истории армянского народа в целом. Каждый год 24 апреля армяне Новосибирска собираются в Первомайском сквере у хачкара почтить память жертв геноцида армян 1915г. Этот год не стал исключением. В первомайском сквере, как обычно в этот день, было многолюдно. И дети, и взрослые возложили цветы к хачкару. А вечером в Новосибирской Государственной Консерватории при поддержке Региональной армянской национально-культурной автономии состоялось мероприятие, посвященное памяти жертв геноцида. Концерт состоял из произведений Арама Хачатуряна в исполнении студентов консерватории под руководством Виктора Минасяна. На фортепиано солировала гость из Израиля Ашхен Агасарян. Без звук завораживающего дудука это мероприятие было бы не полным. На дудуке играл Маркос Костанян. Самым трогательным моментом концерта стала песня «Дле яман» в исполнении Ашхена Агасаряна под звуки дудука. У людей на глазах были и слезы, и грусть, и гордость, что армяне не забывают свои корни, свою историю.

Текст и фотографии: Гурген Айруни

фотоотчёт: 24 апреля 2011г. памяти жертв геноцида армян 1915г. в Первомайском сквере, Хачкар >>

фотоотчёт: 24 апреля 2011г. Концерт из произведений Арама Хачатуряна, посвященный жертвам геноцида 1915 года.>>

 


 

20 марта 2011 года посол Армении в России Олег Есаян прибыл в город Новосибирск

Файл posol_5.jpg20 марта 2011 года посол Армении в России Олег Есаян прибыл в город Новосибирск. Свой визит Олег Есаевич начал с возложения цветов к монументу Славы и Хачкару. После этого посол провел встречу с представителями и руководителями армянских общин Новосибирской области и Сибирского Федерального округа. В ходе встречи обсуждались вопросы, связанные с деятельностью армян в округе, а также была затронута тема разрешения имеющихся у общины проблем и создания предпосылок по эффективному консульскому обслуживанию граждан Армении в Сибирском федеральном округе. После выступления Олега Есаевича, каждый Председатель высказался и задал интересующие вопросы. Практически каждый из выступающих поднимал вопрос о необходимости открытия представительства в Сибири, а конкретно, в Новосибирске.Файл posol_albom.png Так, Чрезвычайный  и Полномочный Посол РА в РФ пообещал, что уже в мае в Новосибирск приедут работники консульства. Конечной целью должно стать открытие консульской точки либо полномочного представительства в Новосибирске.

Сам Форум проходил очень интересно и динамично и закончился на очень дружелюбной ноте.

фотографии>>


Межнациональный Фестиваль "Новосибирск-город ДРУЖБЫ"

Новосибирск - город многонациональный, богат он яркими красками народных творчеств и неповторимых  культурных наследий. Здесь бок обок проживают несколько десятков национальностей.
15 лет назад в нашем городе была создана Ассоциация национально-культурных автономий и организаций  г. Новосибирска и Новосибирской области «Содружество».
Работа Ассоциации очень ценят все национальные общественные организации.  Ежегодно в городе проходят межнациональные фестивали «Новосибирск-город дружбы»,  детский межнациональный фестиваль, День Города - Межнациональный концерт и тогда ли.  
Региональная Армянская национально-культурная автономия уже более 8 лет постоянный участник всех городских фестивалей. Этот год не был исключением.
4 ноября в ДКЖ прошел очередной фестиваль национальных творческих коллективов. Фестиваль  был приурочен 15-летию Ассоциации «Содружество», а   в День Народного Единения, встреча разных народов была более чем теплым и радостным.На  концерте  выступили творческие коллективы Казахской, Киргизской, Бурятской, Якутской, Белорусской и Украинской, Немецкой и Польской, Финской и Корейской, Азербайджанской и  Грузинской национально-культурных общин и автономии.
От Региональной Армянской национально-культурной Автономии выступила Пепроне Дарбинян с песней Саят-Новы «Кани вур джанис». Публика очень тепло приняла творчество нашей талантливой певицы.
После концерта многие отметили неповторимую мелодичность армянской народной песни и профессиональное выступление Пепроне.
А впереди национальных творческих коллективов ждут новые встречи.

Перейти на главную страницу »